Մեր մասին
Սա Համահայկական Բիզնես Միության միասնական հարթակն է, որը միավորում է հայկական բիզնեսի ներուժը անկախ աշխարհագրությունից՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետությունում գործող ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ընկերություններին, աշխարհասփյուռ հայերի կողմից ստեղծված ընկերություններին ու կորպորացիաներին:
Համահայկական բիզնես էկոհամակարգ
Ստուգված եւ հուսալի ընկերություններ
Բիզնես էթիկա, ազնվություն եւ կայուն գործընկերություն
Այստեղ կարող եք գտնել տեղեկատվություն Համահայկական Բիզնես Միության գործունեության, կազմակերպվող միջոցառումների եւ հանդիպումների վերաբերյալ, անդամ կամ գործընկեր հանդիսացող ընկերությունների էջերը՝ նրանց մասին կարեւորագույն անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Այս միասնական թվային հարթակը, լինելով Համահայկական Բիզնես համայնքը ներկայացնող մասնագիտացված հարթակ, արդի տեխնոլոգիական ժամանակներում նպատակ ունի առավելագույնս արագ եւ համակարգված տեղեկատվություն տրամադրել փորձված, կայացած եւ ճանապարհ անցած ընկերությունների վերաբերյալ, որը կարող է օգտակար լինել սպառողների, գնորդների, մատակարարների, ներդրողների եւ այլ կոնտրագենտների համար:
Համահայկական Բիզնես Միության գործերը եւ այս հարթակը համակարգող թիմը ներդնում են առավելագույն ջանքերը, որպեսզի այստեղ ներառվեն բացառապես ստուգված, հուսալի, իրենց ոլորտում առաջատար հանդիսացող հայկական ծագմամբ այնպիսի տնտեսավարող սուբյեկտները, ովքեր իրենց գործունեության հիմքում բացի շահույթ հետապնդելուց հետեւողական են բիզնես էթիկայի, բարեվարքության, ազնվության եւ կայուն գործընկերության արժեքներին:
Թեկնածու ընկերություններին դիտարկելիս հաշվի են առնվում նրանց վերաբերմունքը Համահայկական բիզնես համայնքին եւ հակառակը, նրանց համապատասխանությունը միասնականության եւ կամեցողության արժեքային սկզբունքներին, նրանց նվիրումը հայ ազգին, Հայրենիքի կայուն եւ հզոր ապագայի տեսլականին:
Այս միասնական թվային հարթակում ներառված են պատվարժան ընկերություններ, որոնց նկատմամբ գերակշռող է հասարակության, սպառողների, գործընկերների եւ այլ կողմերի դրական վերաբերմունքը եւ բացակայում են հակառակը հավաստող ծանրակշիռ փաստարկներ:
Ամեն ընկերություն չի կարող ներկայացված լինել այս հարթակում, քանզի գործում են կանոններ, որոնք նույնական են եւ կիրառելի ինչպես եւ Համահայկական Բիզնես Միության անդամ կամ գործընկեր դառնալու պարագայում:
Հայկական ծագումը եւ տպավորիչ ֆինանսատնտեսական ցուցանիշները դեռեւս երաշխիք չեն, որ տվյալ Ընկերությունը կարող է դառնալ Համահայկական Բիզնես Միության անդամ եւ ներառվել այս հարթակում, քանզի Միության յուրաքանչյուր անդամ – ընկերության դիրքորոշումը կարող է որոշիչ լինել նորերի ընդգրկման հարցում: